ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Այս գիշեր կամուրջ է պայթեցվել Կուրսկի մարզի Տրոսնա-Կալինովկա մայրուղու 48-րդ կմ-ում՝ բեռնատար լոկոմոտիվի շարժման ժամանակ։
Գնացքի մի մասն ընկել է ավտոճանապարհի վրա։
Նախնական տեղեկություններով՝ շոգեքարշի մեքենավարներից մեկի ոտքերը վնասվել են, ողջ բրիգադը տեղափոխվել է հիվանդանոց:
Այս գիշեր կամուրջ է փլուզվել Կուրսկի մարզում, կան տուժածներ
© Sputnik / Московская транспортная прокуратура
/ Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում կամուրջ է պայթեցվել։ Զոհերի թիվը 7 է, վիրավորներինը՝ 66, նրանցից 3 -ը երեխաներ են։