Հնարավոր է` ՌԴ–ում միգրանտների մի մասն ազատվի ռուսերենի քննությունից․ օրինագիծ

Խոսքը հիմնականում վերաբերում է Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և Թուրքմենստանի քաղաքացիներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Ռուսաստանի գործադիր մարմինն առաջարկում է կառավարության քվոտայի շրջանակում աշխատող ներգաղթյալներին աշխատանքի թույլտվության դիմում ներկայացնելիս ազատել ռուսաց լեզվի քննությունից։ Համապատասխան օրինագիծը ներկայացվել է Պետդումային։
«Օտարերկրյա քաղաքացիները, որոնք աշխատանքային գործունեություն են իրականացնում Ռուսաստանի Դաշնության կառավարության սահմանած քվոտայի շրջանակում ձևակերպված աշխատանքային թույլտվությունների հիման վրա՝ աշխատանքի թույլտվություն ստանալու համար դիմում ներկայացնելիս ազատվում են ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և ՌԴ օրենսդրության հիմունքների իմացությունը հաստատելու անհրաժեշտությունից»,-ասվում է դաշնային օրենքի նախագծում:
Մոսկվայում միգրանտներին խիստ հսկողության տակ կվերցնեն
Խոսքը հիմնականում վերաբերում է Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և Թուրքմենստանի քաղաքացիներին, որոնց աշխատողների մասին է, որոնց կառավարական քվոտայով մեկնում են ՌԴ՝ արդյունաբերության և շինարարության ոլորտներում աշխատելու համար։
Բացի այդ, նախատեսվում է ավելացնել ռուսաց լեզվի իմացությունը հաստատող փաստաթղթի տրամադրման ժամկետը աշխատանքի նախարարության հրամանով հաստատված մասնագիտությունների ցանկում ներառված մասնագիտությամբ աշխատող որակավորված մասնագետների համար։
Պուտինը ստորագրել է հավելվածի միջոցով միգրանտների գրանցման փորձարկման մասին օրենքը