Եվգենյա Մեդվեդևան 2000-ականների ոճով շոու է պատրաստում

Ըստ մտահղացման՝ շոուն լինելու է թեթև, ուրախ ու նոստալգիկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան Մոսկովյան սպորտի օրը հայտարարել է, որ 2000-ականների ոճով սառցե շոու է պատրաստում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մոսկվայի «Լուժնիկի» օլիմպիական համալիրում լրագրողների հետ զրույցում Մեդվեդևան պատմել է, թե ինչ տպավորություններ է ստացել 2024 թվականի նոյեմբերին իր 25-ամյակին նվիրված հոբելյանական շոուից։
«Այդ նախագիծն իմ պատկերացրածից բարդ էր։ Բայց երբ դահլիճը լցվեց հանդիսատեսով, շոուն բառացիորեն կենդանացավ, դարձավ պայծառ, աշխույժ: Հանդիսատեսի արձագանքը հրաշալի էր, և դա մեզ ոգեշնչեց առաջ շարժվել: Հուսով եմ, որ ամեն տարի ձեզ իմ շոուին հրավիրելը բարի ավանդույթ կդառնա»,-ասել է գեղասահորդուհին։
Մեդվեդևան նշել է նաև, որ նոր նախագծի համար ոգեշնչման աղբյուր է դարձել 2000-ականների սկզբի երաժշտությունը: Ըստ մտահղացման՝ շոուն կլինի թեթև, զվարճալի և նոստալգիկ, առանց ավելորդ դրամայի: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։
Արյունը ջուր չի դառնա. Եվգենյա Մեդվեդևան պատմել է հայկական արմատների մասին