Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում բրուցելոզով վարակված բնակիչներն արդեն 10-ն են: Տեղեկությունը հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Վարակման 4 դեպքի մասին հայտնի դարձավ մայիսի 22-ին։
Բրուցելոզի դեպքերը հայտնաբերվել են հակահամաճարակային միջոցառումների արդյունքում։ Չկալովկայում իրավիճակի մասին պատմել է ՀՎԿԱԿ «Մեկ առողջության» զոոնոս և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Ռոբերտ Կավկասյանը։