Նիկոլ Փաշինյանն ամբողջ օրվա ընթացքում տաք պահեց Հայ Առաքելական եկեղեցու թեման։ Գրառումներից մեկով էլ ի վերջո նշեց հավակնությունները։ Նա գրեց, որ «Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում»։ Կաթողիկոսին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը, պետությունն այդ գործում որևէ դերակատարություն չունի։ Ավելին, պետության միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին և գործունեությանը հակասահմանադրական է։
Թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի կրոնագիտության ամբիոնի վարիչ Պարգև Բարսեղյանի հետ։