Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքերը Խարկովի մարզում վերահսկողության տակ են վերցրել Կոնդրաշովկան

ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Կոնդրաշովկա բնակավայրը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
ՌԴ ՊՆ-ն նախօրեին հայտարարել էր Ստրոևկան վերահսկողության տակ վերցնելու մասին։
««Արևմուտք» զորքերի խմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել են Խարկովի մարզի Ստրոյովկա և Կոնդրաշովկա բնակավայրերը»,-ասվում է մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածի համար գերատեսչության ամփոփագրում:
Բացի այդ, մեկ շաբաթվա ընթացքում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի երեք մեքենայացված բրիգադների, տարածքային պաշտպանության հինգ բրիգադների, ազգային գվարդիայի երկու բրիգադների և Ուկրաինայի սահմանապահ ծառայության սահմանապահ ջոկատի կենդանի ուժը և տեխնիկան:
«Հակառակորդը կորցրել է ավելի քան 1495 զինծառայող, երկու տանկ, 13 մարտական զրահապատ մեքենա, այդ թվում՝ ԱՄՆ արտադրության երեք M113 զրահամեքենա։ Ոչնչացվել է 83 ավտոմեքենա, դաշտային հրետանու 11 հրանոթ, ռադիոէլեկտրոնային և հակահրթիռային պայքարի 8 կայան, ինչպես և զինամթերքի 19 պահեստ»,-նշել են նախարարությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։