Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը

Ռուսական կողմը պնդում է, որ Կիևի հետ բանակցությունները բովանդակալից և իրատեսական լինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է իր հավատարմությունը բարձր մակարդակով ուղիղ շփումների գաղափարին: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Պուտինի հնարավոր հանդիպման մասին հարցը:
«Նախագահ Պուտինը բազմիցս ասել է, որ սկզբունքորեն կողմ է բարձր մակարդակով շփումներին։ Իհարկե, դրանք պահանջված են, բայց դրանք պետք է նախապատրաստված լինեն»,-ասել է Պեսկովը լրագրողներին։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել էր այլ պետությունների ղեկավարների հետ բանակցությունների պատրաստակամության մասին, հատկապես գլոբալ անվտանգության, միջազգային հակամարտությունների կարգավորման և Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ երկխոսության վերականգնման համատեքստում: Ինչ վերաբերում է Կիևի հետ շփումներին, ռուսական կողմը պնդում է, որ բանակցությունները լինեն բովանդակալից և իրատեսական:
Կիևը դեռ չի պատասխանել Ստամբուլում նոր բանակցություններ անցկացնելու առաջարկին. Պեսկով