Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել

Ահաբեկչության մեջ կասկածվողը կալանավորված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Մոսկվայում կանխվել է ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ ծրագրված ահաբեկչությունը: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Քրեական գործ է հարուցվել ահաբեկչության նախապատրաստման հոդվածով։
Կասկածյալի բնակարանում հեռախոս է հայտնաբերվել, որում նամակագրություն է եղել ուկրաինացի համադրողի հետ։ Նամակագրությունից պարզ է դարձել, որ պայթուցիկ սարքը գտնվում է Մոսկվայի արևմտյան մասում` անտառային հատվածում գտնվող թաքստոցում։
Իրավապահներն սարքը հենց այդտեղ էլ հայտնաբերել են։
Տղամարդու խնդիրն է եղել պայթյուն կազմակերպել մարդաշատ վայրերից մեկում։
Կասկածյալին մեղադրանք է առաջադրվել, այժմ նա կալանավորված է։