Մետաղադրամներն այլևս պետք չեն. ռուսաստանցիները հանձնել ԿԲ են հանձնել 235 տոննա մանրադրամ

Մետաղադրամ
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները երկրի բազմաթիվ բանկերում և խանութներում մետաղադրամներ են հանձնել՝ փոխարենը ստանալով կանխիկ գումար կամ հաշվի համալրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Ռուսաստանի քաղաքացիները Կենտրոնական բանկ են հանձնել աստիճանաբար գործածությունից հանվող մոտ 235 տոննա մետաղադրամ: Ինչպես հայտնում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի տելեգրամյան ալիքը, գումարի հանձնումը տեղի է ունեցել «Մետաղադրամի շաբաթ» ակցիայի շրջանակներում:
Բնակիչները մետաղադրամներ են հանձնել Ռուսաստանի բազմաթիվ բանկերում և խանութներում՝ փոխարենը ստանալով կանխիկ գումար կամ հաշվի համալրում։ Դրամական արտահայտությամբ Կենտրոնական բանկ է վերադարձել գրեթե 242 մլն ռուբլի։
Առաջին նման ակցիան տեղի է ունեցել 2024 թվականի աշնանը, երկրորդը՝ այս տարվա ապրիլին (որի արդյունքները Ռուսաստանի Բանկն ամփոփել է այսօր)։
Որոշ բանկեր և առևտրի օբյեկտներ այժմ էլ շարունակում են ակցիան։
Հիշեցնենք, որ ներկայում Ռուսաստանում պաշտոնապես շրջանառվում են 1, 5, 10 և 50 կոպեկ մետաղադրամներ, ինչպես նաև 1, 2, 5 և 10 ռուբլի մետաղադրամներ: