Համլետ Մանուկյանը դարձավ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

18-ամյա Մամիկոն Խաչատրյանը նվաճեց արծաթե մեդալ:
Sputnik
17-ամյա Համլետ Մանուկյանը դարձավ սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, իսկ 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը նվաճեց արծաթե մեդալ:
Նժույգ թափեր վարժությունում հայ մարմնամարզիկները 14.766 և 14.733 արդյունքով գրավեցին առաջին ու երկրորդ տեղերը:
Առաջնությունն անցկացվում է Գերմանիայի Լայպցիգ քաղաքում։