Երևանում թիթեղի հարվածից վնասվածք ստացած հղի կնոջ երեխան դուրս է գրվել հիվանդանոցից

Երեխան ծնվել էր ճակատի ձախ շրջանում 5 սմ երկարությամբ խոր վնասվածքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Թիթեղի հարվածից արգանդի պատռվածք ստացած ու վիրահատված կնոջ նորածինը լիարժեք ապաքինված դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ քամու պատճառով պոկված թիթեղի հարվածից վնասվածք էր ստացել ոչ միայն հղի կինը, այլ նաև` դեռ չծնված երեխան, որը փաստացի փրկել էր մոր կյանքը։ Երեխան ծնվել էր ճակատի ձախ շրջանում խոր վնասվածքով։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Երևանում ուժեղ քամու ժամանակ 36-շաբաթական հղի 23-ամյա Ռուզաննա Հարությունյանը դուրս էր եկել բակ՝ երեխային տուն բերելու։ Տանիքից պոկված թիթեղը հարվածել էր կնոջ որովայնին` առաջացնելով թափանցող պատռվածք վնասվածք։ Նրան «Էրեբունի» ԲԿ–ում կեսարյան հատում էին արել։
Երեխան ծնվել էր 2 կգ 450 գրամ քաշով, 48 սմ հասակով, ճակատի ձախ շրջանում 5 սմ երկարությամբ խոր վնասվածքով:
«Նման դեպք չենք տեսել». բժիշկներն ու թիթեղից վնասվածք ստացած հղին մանրամասներ են պատմում