ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը համարում է, որ Ռուսաստանի մտահոգությունը տեղին է

Քելոգը նշել է, որ նույն դիրքորոշումն ունեն Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս երկրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիտ Քելոգը հիմնավորված է համարում Ռուսաստանի` ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնվելու վերաբերյալ մտահոգությունը: Նա այդ մասին հայտարարել է «ABC News»–ի հետ զրույցում։
«Դա արդարացի մտահոգություն է։ Մենք բազմիցս ասել ենք, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ի չի քննարկվում»,-ասել է նա։
Քելոգը հավելել է, որ այդ դիրքորոշմանը հավատարիմ են նաև Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս երկրները:
Հիշեցնենք` ՆԱՏՕ–ի ընդլայնման հարցը վաղուց է մտահոգում Ռուսաստանին, որը դա սպառնալիք է համարում իր անվտանգության համար: 1990-ականներից ի վեր Ռուսաստանը դեմ է արտահայտվում իր սահմաններին դաշինքի ռազմական ենթակառուցվածքի մոտենալուն։ Հռետորաբանությունը հատկապես սրվեց ուկրաինական հակամարտության և Արևմուտքի հետ հարաբերություններում լարվածության աճի ֆոնին։
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մյուս անդամներն ավելի վաղ հայտարարել էին, որ յուրաքանչյուր երկիր դաշինք ընտրելու իրավունք ունի, բայց Ուկրաինայի անդամակցության հարցը տարաձայնությունների թեմա է նույնիսկ դաշինքի ներսում:
Ընտրությունն այժմ Ուկրաինային Է. Նեբենզյան ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացրել է ՌԴ դիրքորոշումը