Ակադեմիկոս Նիկողայոս Մառի անվան մրցույթի լավագույն հայագետներ են ճանաչվել Սմոլենսկի պետական համալսարանի բանասիրության դոկտորներ Իրինա Ռոմանովան և Լարիսա Պավլովան։
Նրանք ներկայացրել են «Հայաստանը ռուսական պոեզիայի հայելու մեջ» վերնագրով գիտական աշխատանքը, որում ներառված է շուրջ 800 բանաստեղծությունների ուսումնասիրություն։
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի գրասենյակում, մրցույթի ամփոփման ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլին` նշելով, որ փորձեր են արվում վերանայել Հայաստանի պատմությունը, ինքնությունը և հայ-ռուսական հարաբերությունները։