Տեր Ասողիկն անդրադարձել է եկեցեղիների մասին Փաշինյանի խոսքերին

ՀՀ վարչապետը այսօր քննադատել էր եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Տասնյակ տարիներ Հայոց առաքելական եկեղեցին միմիայն իր միջոցներով է վերանորոգել և կառուցել նոր եկեղեցիներ, սոցցանցերում գրել է Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան։
«Դա արվում է բացառապես Հայոց Եկեղեցու և հոգևորականության հայթայթած միջոցներով։ Որևէ պետական հոգածության մասին խոսք չկա, ի բաց առյալ այն եկեղեցիները, որոնք չեն վերադարձվել Հայոց Եկեղեցուն՝ մնալով պետական խնամքի ներքո, - գրել է նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր քննադատել էր եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։
«Պետությունն ու պետական պաշտոնյան, մինչ որևէ խոսք ասելը, պետք էր լսեր ու տեսներ այն հիմնախնդիրները, որոնք եկեղեցին տարիներ առաջ բարձրաձայնել էր և այսօր էլ բարձրացնում է», - գրել է նա։
Տեր Ասողիկը նշել է նաև, որ այսօր տկարացվում է Ազգային ինքնություն և Հայրենիք ունենալու և պահպանելու գիտակցությունն ու պատասխանատվությունը, և հետևաբար տարբեր մարդիկ՝ այդ թվում պաշտոնյաներ, նման խոսքեր կարող են իրենց թույլ տալ։
Հավելենք` այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե անընդհատ խոսում ենք սրբության մասին, բայց մեզ արտասուրբ ենք պահում, ոտնահարում ենք սրբությունները։ Նա ասել էր, որ եկեղեցիները չուլանացված են, ով որտեղ ինչ անպետքական ապրանք ունի՝ նետում է, ամեն տեղ աղբ է գցած։
Եկեղեցին կա, գործում է` «արմատուրով», թե առանց դրա, իսկ ո՞ւր է իշխանությունը. Աջապահյան