Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի և Խարկովի մարզի երեք բնակավայր

ՌԴ ՊՆ
Հաղորդվում է Ուկրաինայի զինված ուժերի երկու մեքենայացված և մոտոհետևակային բրիգադների խոցման մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել երեք բնակավայր՝ Խարկովի մարզի Ստրոևկան, ինչպես նաև Դոնեցկի Ժողոովրդական Հանրապետության Գնատովկան և Շևչենկո Պերվին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ-ն Խարկովի մարզի Կուպյանսկի և Գլուշչենկովոյի, Կարպովկայի, Ռեդկոդուբի և Կիրովսկի շրջաններում խոցել է երկու մեխանիզացված, մեկ մոտոհետևակային, ինչպես նաև տարածքային պաշտպանության մեկական բրիգադներ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։