ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարը կմեկնի Ուկրաինա և Ռուսաստան

Ռուսաստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև միջգերատեսչական խորհրդակցությունների նախորդ փուլը կայացել է փետրվարի 7-ին Մոսկվայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա և Ռուսաստան` ճգնաժամի ժամանակ միջուկային անվտանգությունը քննարկելու համար։ Այս մասին ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ Զապորոժիեի ԱԷԿ-ի իրավիճակի շուրջ խորհրդակցությունների հերթական փուլը կկայանա հունիսի սկզբին Ռուսաստանում:
Մշտական ներկայացուցչի խոսքով` բացի Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակից, հանդիպման ընթացքում կարող են արծարծվել նաև Ռուսաստանի և գործակալության քարտուղարության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Զապորոժիեի ատոմակայանը գտնվում է Դնեպրի ձախ ափին` Էներգոդար քաղաքի մոտ։ Այն ամենամեծն է Եվրոպայում բլոկների և տեղադրված հզորության քանակով. կայանում կա վեց էներգաբլոկ` յուրաքանչյուրը 1 գիգավատտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցել է ՌԴ-ի սեփականությանը։
Ռուսաստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջգերատեսչական խորհրդակցությունների նախորդ փուլը կայացել է փետրվարի 7-ին Մոսկվայում:
ՌԴ–ն Զապորոժիեի ԱԷԿ–ն ԱՄՆ–ի և Ուկրաինայի կառավարմանը փոխանցելու առաջարկ չի ստացել