ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Վերջին օրվա ընթացքում Նովայա Զբուրևկայում գնդակոծությունների հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնել է Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն:
Երբ տղամարդկանց մահվան վայր է հասել շտապօգնությունը, նոր հարված է հասցվել։ Մարզի ղեկավարի խոսքով՝ բժիշկները չեն տուժել։
Շտապօգնության վնասված ավտոմեքենան
© Photo : губернатор Херсонской области Сальдо
Ավելի վաղ քաղաքային շրջանի ղեկավար Իվան Պրիխոդկոն հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ԴԺՀ–ի Գորլովկայի Սոլիդարկա ավանի գնդակոծության հետևանքով երկու խաղաղ բնակիչ է տուժել:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։