Իսրայելը քննարկում է Ուիտկոֆի` Գազայում հրադադար հաստատելու նոր ծրագիրը

Իսրայելի դրոշ
60-օրյա զինադադարի ընթացքում Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը, ըստ ծրագրի, միջնորդների միջոցով կբանակցեն պատերազմի վերջնական դադարեցման պայմանների շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Իսրայելը քննարկում է ամերիկացի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի` Գազայի հատվածի կարգավորման նոր ծրագիրը, որը 60-օրյա հրադադար է նախատեսում: Տեղեկությունը հայտնում է «Ynet» կայքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Ըստ լրատվամիջոցի`Ուիտկոֆի նոր սխեման նախատեսում է 10 պատանդի ազատ արձակում և 18 զոհվածի աճյունների վերադարձ երկու փուլով՝ գործարքի իրականացման առաջին շաբաթվա ընթացքում: Փոխարենը Իսրայելը բանտերից ազատ է արձակում շուրջ 1.5 հազար պաղեստինցի բանտարկյալի, այդ թվում՝ ահաբեկչության համար ցմահ դատապարտվածներին:
ՀԱՄԱՍ–ը համաձայնել է Ուիտկոֆի` Գազայում կրակը դադարեցնելու առաջարկին. ԶԼՄ
60-օրյա ժամանակավոր հրադադարի ընթացքում Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդների միջոցով բանակցում են պատերազմի վերջնական դադարեցման պայմանների շուրջ:
Հրապարակման համաձայն՝ այդ բանակցությունների ձախողման դեպքում Իսրայելը կարող է վերսկսել ռազմական գործողությունները պաղեստինյան անկլավում:
Հնարավոր գործարքով նախատեսվում է նաև վերադառնալ Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխման նախկին սխեմային՝ ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ:
«Քննադատները զգուշացնում են, որ օգնության բաշխման հին մեթոդի վերականգնումը կարող է ուժեղացնել ՀԱՄԱՍ-ի վերահսկողությունը անկլավի նկատմամբ»,-ասվում է հրապարակման մեջ։
Մայիսի 18-ին Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում լայնածավալ ցամաքային գործողություններ է սկսել «Գեդեոնի մարտակառքեր» գործողության շրջանակում, որն ուղղված է ՀԱՄԱՍ-ի վերջնական ջախջախմանը: Գործողությունը ենթադրում է նոր տարածքների գրավում և պահպանում։
Նեթանյահուն հաստատել է, որ Գազայում չեզոքացվել է ՀԱՄԱՍ–ի ռազմական թևի ղեկավարը