Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը գիշերը ՌԴ մարզերի տարածքում խոցել է 48 ուկրաինական անօդաչու թռչող սարք․ՊՆ

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Բելգորոդի մարզում խոցվել է 30 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում երկրի մարզերում խոցել են 48 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել են պաշտպանության նախարարությունից:
Նշվում է, որ 30 անօդաչու թռչող սարք է խոցվել Բելգորոդի, 4-ական՝ Օրյոլի, Ռյազանի և Ղրիմի, 3-ը՝ Մոսկվայի, 2-ը ՝ Բրյանսկի և 1-ը՝ Տամբովի մարզերի տարածքում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։