Կառավարության նիստում Փաշինյանն իր զարմանքն է հայտնել, որ Մարզահամերգային համալիրում հարսանիքը մեծ ամուկ է բարձրացրել։ Անցած շաբաթ մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Vivaro»–ի համասեփականատերերից մեկի՝ Վահե Բադալյանի տղայի հարսանիքը․ միայն համալիրի վարձակալության համար վճարվել էր 30 մլն դրամ։ Քննադատելու փոխարեն Փաշինյանը հորդորել է քաջալերել, որ Դուբայում հարսանիք անելու փոխարեն Երևանում նշեն։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև եկեղեցիներին՝ ասելով, որ մեր եկեղեցիները «չուլանացված» են։