Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների մասին լրագրողներն այսօր հարցրել են Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Քաղպայմանագրի պատգամավորը նշել է, որ այդ կրակոցների նպատակը խուճապ և անհանգստություն առաջացնելն է։
Արմեն Խաչատրյանի խոսքով՝ երբ գյուղի մոտ կրակում են, դա անհանգստացնում է գյուղացիներին, երբեմն տեսնում են, որ գնդակները կպնում են տարբեր շինությունների, տանիքների, իհարկե դա անհանգստացնող է։ Դիտարկմանը, որ երբ տանիքներին է կպնում՝ արդեն վտանգավոր է՝ Խաչատրյանն արձագանքել է՝ նշելով, որ վտանգ իհարկե կա։