Թուրքիայի ԱԳ նախարարը մտադիր է այցելել Կիև

Ավելի վաղ Հաքան Ֆիդանը Մոսկվայում բանակցություններ է վարել Պուտինի և Լավրովի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մայիսի 29-30-ը կայցելի Կիև: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական գերատեսչության աղբյուրը:
Նախարարը մտադիր է բանակցություններ վարել Զելենսկու հետ։ Ֆիդանի՝ Ուկրաինա այցելելու ծրագրերի մասին վերջերս գրել էին արտասահմանյան լրատվամիջոցները։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել էր Մոսկվա, որտեղ, ի թիվս այլ հարցերի, ՌԴ բարձրագույն ղեկավարության հետ քննարկել էր ուկրաինական կարգավորումը: