Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մոսկվայի մարզում խոցվել է ավելի քան 40 դրոն. վնասվել են բնակելի տներ

Մարզպետը հավաստիացրել է, որ բոլոր վնասված տների բնակիչներին անհրաժեշտ օգնություն և աջակցություն կցուցաբերվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Ավելի քան 40 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել, որոնք հարձակվել էին ՌԴ Մոսկվայի մարզի վրա։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
Անօդաչուների հարձակման հետևանքները
«Այս գիշեր Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ ՀՕՊ ուժերը թիրախներ են խոցել տարածաշրջանի 12 համայնքներում։ Ընդհանուր առմամբ ոչնչացվել է 42 ԱԹՍ։ Բոլոր ծառայություններն աշխատել են օպերատիվ և համակարգված», - նշել է Վորոբյովը։
Նրա տվյալներով՝ Չեխովի շրջանում հարձակման հետևանքով երեք բնակելի շենք է վնասվել Տրոիցկոյե գյուղի Նովայա փողոցում և «Միչուրինեց» գյուղատնտեսական կազմակերպությունում։ Բնակիչների շրջանում տուժածներ չկան։
Անօդաչուներից մեկի բեկորները
«Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Բոլոր տուժած տների բնակիչներին անհրաժեշտ օգնություն և աջակցություն կցուցաբերվի», - հավաստիացրել է Վորոբյովը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։