ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում վնասազերծել են մոտ 300 ուկրաինական դրոն․ ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. ՀՕՊ միջոցներն անցած գիշեր Մոսկվայի մարզի և Ռուսաստանի 12 այլ տարածաշրջանների օդում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 296 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Մայիսի 27-ի ժամը 21:00-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև մայիսի 28-ի 07: 00-ն Մոսկվայի, Բրյանսկի, Բելգորոդի, Վլադիմիրի, Վորոնեժի, Իվանովոյի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի մարզերի օդային տարածքներում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել և որսացվել է 296 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։