ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Այս մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել էին, քանի որ նա 9 տարի ժամկետով ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր։
Հավելենք, որ Զեյնալյանն այժմ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ է։