ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ռուսական բանակն ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ստարայա Նիկոլաևկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ստարայա Նիկոլաևկա բնակավայրը», - ասված է հաղորդագրության մեջ:
Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ ՌԴ զինուժը Ստարայա Նիկոլաևկայում կայունացման միջոցառումներ է իրականացնում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։