ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Մոսկվան և Վաշինգտոնը համապատասխան մարմինների գծով համաձայնեցնում են բանտարկյալների փոխանակման մանրամասները։ Այս մասին Մոսկվայում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այո, մեր նախագահները վերջին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են նախապատրաստել բանտարկյալների փոխանակումը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև։ Մանրամասները հասկանալի պատճառներով համաձայնեցվում են համապատասխան իրավասու մարմինների գծով»,-ասել է Լավրովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը քննարկել են երկու երկրների քաղաքացիներին 9-ը 9-ի դիմաց բանաձևով փոխանակելու ծրագրերը: