ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր շուրջ 100 ուկրաինական անօդաչու սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մայիսի 26-ի ժամը 20.00-ից մինչև մայիսի 27-ի ժամը 7.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 99 ուկրաինական ԱԹՍ, 56–ը՝ Բելգորոդի մարզի տարածքում, 25–ը` Վորոնեժի, 7–ը՝ Վլադիմիրի, 5-ը` Կալուգայի, 4-ը` Տուլայի, մեկական ԱԹՍ` Ռոստովի և Լիպեցկի մարզերի տարածքներում», - ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։