Հայ մարմնամարզիկները Եվրոպայի մեծահասակների առաջնությունում անցել են եզրափակիչ

Հայ 6 մարմնամարզիկներից որակավորման փուլը չի հաղթահարել միայն մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Համլետ Մանուկյանը ու Մամիկոն Խաչատրյանը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացվող Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունում անցել են եզրափակիչ։
Հենցատկի որակավորման մրցումներում Արթուր Դավթյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, Արթուր Ավետիսյանը օղակների վրա՝ 5-րդ, Վահագն Դավթյանը՝ 8-րդ, նժույգ թափերում Համլետ Մանուկյանը առաջին տեղում է, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ 3-րդ։
Հայ 6 մարմնամարզիկներից որակավորման փուլը չի հաղթահարել միայն Գագիկ Խաչիկյանը։
Եզրափակիչներում որակավորման մրցումների արդյունքները հաշվի չեն առնվում։ Ամեն ինչ սկսվում է զրոյից։ Ութ լավագույն մարմնամարզիկները տվյալ գործիքի վրա խաղարկում են մեդալները։