Ֆիցոն Երևանից մեկնաբանել է Մերցի` ԵՄ հնարավոր պատժամիջոցների մասին հայտարարությունը

Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով է գտնվում Հայաստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որն այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Երևանում, մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի` ԵՄ-ի կողմից Սլովակիայի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին հայտարարությունը:
Այն, ինչ ասել է կանցլերը, ժամանակակից Եվրոպայում անընդունելի է»,-լրագրողներին ասել է Ֆիցոն՝ ի պատասխան Մերցի խոսքերը մեկնաբանելու խնդրանքի։ Նրա մեկնաբանությունը տարածել են տելեգրամյան մի շարք ալիքներ:
Էստոնիան արգելել է Ֆիցոյի ինքնաթիռի թռիչքն իր օդային տարածքով
Ֆիզոն հայտարարել է, որ եթե ինչ-որ մեկը ցանկանում է մեկ պարտադիր կարծիքի քաղաքականություն վարել, ապա դա ժողովրդավարության վերջն է: Նա վստահ է, որ Սլովակիայի վարած քաղաքականության մեջ չկա մի բան, որը կարող է որակվել որպես իրավական պետության կանոնների խախտում:
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես իմ կարծիքը չեմ արտահայտի, ապա շատ է սխալվում», - ասել է Սլովակիայի վարչապետը:
Նա հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության և անհրաժեշտության դեպքում կարող է հանդիպել Գերմանիայի կանցլերի հետ:
Սլովակիան ՀՀ-ին առաջարկել է համագործակցել ատոմային էներգետիկայի ոլորտում. Ֆիցո