ԵՄ – ԱՄՆ բանակցությունները ձախողվել են. ԶԼՄ

Եվրամիության դրշոներ
Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն է ընդունել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների շրջանցման դեմ համատեղ պայքարի շուրջ ԵՄ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները ձախողվել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերմանական «Süddeutsche Zeitung» թերթին։
«Դրա վկայությունն է մայիսի 20-ին Բրյուսելում կայացած ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի վերաբերյալ արտաքին գործերի նախարարության ներքին զեկույցը: Ըստ գաղտնի փաստաթղթի՝ պատժամիջոցների հարցով Եվրամիության հատուկ դեսպանորդ Դևիդ Օ' Սալիվանը բողոքում է պատժամիջոցների շրջանցման հարցում անդրատլանտյան համակարգման լիակատար խզումից: Արդյունքում «ոչ մի համատեղ փոխգործակցություն» այլևս տեղի չի ունենում», գրում է թերթը։
Ըստ պարբերականի` այդ ուղղությամբ նույնիսկ G7-ի շրջանակներում համագործակցությունն է տապալվել։
«Թե ինչպես նման պայմաններում եվրոպացիներն ու ամերիկացիները կկարողանան պայմանավորվել պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ, պարզ չէ», - հավելում է պարբերականը:
Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթն է ընդունել: Նոր փաթեթի գործողության մեջ մտնելուց հետո պատժամիջոցները տարածվում են ավելի քան 2,4 հազար ֆիզիկական անձանց և կազմակերպությունների վրա։
Թրամփը պատասխանել է Զելենսկու` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչին