ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Չինաստանի արևելյան Շանդուն նահանգի Գաոմի քաղաքային շրջանում գտնվող քիմիական գործարանում այսօր պայթյուն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
«Մայիսի 27-ին` ժամը 11.57-ին (Երևանի ժամանակով 07։57-խմբ.) «Shandong Gaomi Youdao Chemical Co., Ltd» ընկերության արտադրամասում պայթյուն է տեղի ունեցել։ Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում մարդկանց փրկելու և բժշկական օգնություն ցուցաբերելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: