Ռուսաստանը շուտով մարդասիրական օգնության նոր խմբաքանակ կուղարկի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին. Մարիա Զախարովա

Sputnik
«Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների մարդասիրական աջակցության հարցը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է» - վստահեցրել է Մարիա Զախարովան։ «Նոր գործողությունը կազմակերպում է Ռուսական մարդասիրական առաքելությունը, հայկական կողմից խնդրով զբաղվում է «Եվրասիա» Հասարակական Կազմակերպության հանրապետական մասնաճյուղը» - ասել է նա։
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչին այս մասին հարցրել են ճեպարզույցում։