Քաղպայմանագրի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խորհդարանական հայտարարությունների ժամին ներկայացրել է առաջարկներ` Երևանի փողոցները խցանումներից ազատելու համար։ Պատգամավորն առաջարկել է մայրաքաղաքից դուրս բերել առևտրի խոշոր կենտրոններն ու նախարարությունները։ Սերգեյ Բագրատյանը նույնիսկ նշել է, թե որ նախարարւթյունը որ մարզում առավել արդյունավետ կաշխատի։