2026–ին իշխանության վերարտադրության շանսերը շատ փոքր են. Սուրեն Սուրենյանց

Sputnik
Ներքաղաքական զարգացումների թեմայով Sputnik Արմենիայի մամուլի ակումբում խոսել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը։ Նրա դիտարկմամբ` Փաշինյանի իմպիչմենտի գործընթացի հեռանկարը թաղվում է մշուշում. չկա փողոց, չկա քաղաքական այլընտրանքային ծրագիր, Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց չենք տեսնի։ Այդուհանդերձ, 2026–ին իշխանության վերարտադրության շանսերը քաղաքագետի գնահատմամբ` շատ փոքր են։