Ինչքան էլ իշխանությունը հայտարարի, որ Արցախն ադրբեջանական է, Շուշիում հաղթանակը ջնջել չի կարող. Տիգրան Աբրահամյան

Sputnik
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խոսել է «Հայրենական մեծ պատերազմի 80–ամյակի առիթով» հայտարարությունը Խորհրդարանում մերժելու պատճառների մասին։ Նրա խոսքով` իշխանությունն այն ներկայացնում է աշխարհաքաղաքական բախումների համատեքստում։
Անդրադառնալով Շուշիի ազատագրումը հայտարարության մեջ ներառելուն` «Պատիվ ունեմ»–ի պատգամավորն ասել է, որ ի վերջո, Հայրենականում հաղթած մեր պապերի զավակներն են կռվել ու հաղթել նաև Շուշիում։