Ալեն Սիմոնյանի կարծիքով «փողով բանակից ազատվելու» օրինագծի նպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է։ Ըստ Ազգային Ժողովի նախագահի` փոփոխության նպատակն այն է, որ մարդիկ, որոնք ուզում են իրենց կյանքը նվիրել զինծառայությանը, ստանան բարձր աշխատավարձ ու դառնան զինվորական։