Ֆրանսիան պատվո հյուպատոսություն կբացի Սյունիքում։ Կապանում հյուպատոսւթյուն ունի Իրանը, Ռուսաստանը պատրաստվում է բացել, Ֆրանսիան էլ ցանկանում է պատվո հյուպատոսություն բացել Գորիսում։
Եթե Ռուսաստանի և Իրանի ներկայությունը Հայաստանի սահմանմերձ մարզում հասկանալի է, ապա ինչով պայմանավորված Ֆրանսիայի ցանկությունը։ Դեսպանի խոսքով, Գորիսն ընտրել են հաշվի առնելով քաղաքի մշակութային կապերը ֆրանսախոս աշխարհի հետ։ Գորիսը համարվում է Հայաստանի ամենաֆրանկաֆով քաղաքներից մեկը։ 2006-ից այնտեղ գործում է ֆրանսիական մշակույթի կենտրոնը, որն աջակցում է նաև դպրոցներում ֆրանսերենի ուսուցմանը։
Բայց արդյոք Ֆրանսիայի հետաքրքրությունն այս տարածաշրջանում զուտ մշակութային է։ Թեմայի շուրջ զրուցել ենք Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ։