Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Սումիի Վլադիմիրովկա և Բելովոդա գյուղերը

Հաղորդվում է, որ գյուղերում արդեն տեղադրված են ՌԴ դրոշները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Ուկրաինայի Սումիի մարզում ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել երկու բնակավայր՝ Բելովոդին և Վլադիմիրկան Կուրսկի մարզի սահմանների մոտ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումների կողմից ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել են Սումիի մարզի Վլադիմիրովկա և Բելովոդի բնակավայրերը»,-ասվում է ռուսական գերատեսչության ամփոփագրում:
Նշվում է, որ նրանք նաև խոցել են Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և դեսանտագրոհային տեխնիկայի, երկու մեքենայացված բրիգադների և տարածքային պաշտպանության բրիգադի կուտակումները Սումիի մարզի Յաբլոնովկա, Ալեքսեևկա, Սադկի, Պիսարևկա և Օսոևկա բնակավայրերի շրջաններում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։