Լոնդոնի կասկածները, որպես կանոն, անհիմն են. Պեսկովը՝ Սթարմերի տան հրկիզման մասին

Դմիտրի Պեսկով
Մեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել մայիսի 12-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Բրիտանիայի` Ռուսաստանի վերաբերյալ կասկածները, որպես կանոն, անհիմն են և հաճախ ծիծաղելի։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլն արձագանքել Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի տունը հրկիզելու մասին Լոնդոնի կասկածներին։
«Այդ բոլոր կասկածները (Ռուսաստանի վերաբերյալ. խմբ.) անհիմն են, չապացուցված և հաճախ ծիծաղելի»,- ասել է նա:
Ավելի վաղ «Financial Times» թերթը, հղում անելով բրիտանական կառավարությունում անանուն բարձրաստիճան աղբյուրներին, հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հետաքննում են, թե արդյոք Ռուսաստանը կարող էր ներգրավված լինել երկրի վարչապետ Քիր Սթարմերի անշարժ գույքի հրկիզման գործում։
Մեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել մայիսի 12-ին, դրա հետևանքով վնասվել է մուտքի դուռը։ Վարչապետի տունը, որտեղ նա գրեթե 20 տարի է ապրել Դաունինգ սթրիթ տեղափոխվելուց առաջ, գտնվում է Լոնդոնի հյուսիսում՝ Քաունթես-ռոուդ փողոցում: ԶԼՄ-ները հայտնել են, որ հիմա Սթարմերը վարձով է տալիս իր տունը։
ՌԴ–ն Ուկրաինային դեռևս չի փոխանցել կարգավորման վերաբերյալ հուշագրի նախագիծը. Պեսկով