ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն այս շաբաթ կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Մոսկվայում կմասնակցի անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների տասներեքերորդ հանդիպմանը», - ասել է նա:
Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների տասներեքերորդ միջազգային հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում մայիսի 27-29-ը՝ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ:
Համաժողովին մասնակցելու հրավերներ են ուղարկվել ավելի քան 150 պետություններ, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ՇՀԿ երկրներ, ինչպես նաև ավելի քան 20 միջազգային կազմակերպություններ։