ՀԱՄԱՍ–ը համաձայնել է Ուիտկոֆի` Գազայում կրակը դադարեցնելու առաջարկին. ԶԼՄ

Առաջարկը նախատեսում է լիակատար հրադադար Գազայի հատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի՝ Գազայի հատվածում հրադադար հաստատելու վերաբերյալ առաջարկին։ Այս մասին հայտնել է պաղեստինյան «Ալ Աքսա» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
«ՀԱՄԱՍ–ը համաձայնել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի առաջարկին, որը շեշտը դնում է Գազայի հատվածում մշտական ​​հրադադարի վրա», - ասել է հեռուստաալիքի աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի և Համասի միջև Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու նոր առաջարկը ենթադրում է տասը իսրայելցի պատանդների վերադարձ, 70-օրյա հրադադար և իսրայելական զորքերի մասնակի դուրսբերում։
Գազայի դպրոցներից մեկին Իսրայելի հարվածի զոհ է դարձել 25 մարդ, որոնցից 6-ը երեխաներ են
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև բանակցություններում միջնորդները առաջարկը ներկայացրել են վերջին մի քանի օրերի ընթացքում։