Գազայի դպրոցներից մեկին Իսրայելի հարվածի զոհ է դարձել 25 մարդ, որոնցից 6-ը երեխաներ են

Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 18-ից ի վեր Գազայում ավելի քան 3,7 հազար մարդ է զոհվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Առնվազն 25 մարդ է զոհվել Գազա քաղաքի դպրոցներից մեկին, որտեղ փախստականներ էին բնակվում, Իսրայելի հարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է Al-Jazeera հեռուստաալիքը։
«Գազայի Դարաջ շրջանում գտնվող դպրոցներից մեկին, որտեղ փախստականներ էին տեղավորվել, Իսրայելի հարվածի հետևանքով երկուշաբթի առավոտյան 25 պաղեստինցի է զոհվել»,-հաղորդում է լրատվամիջոցը:
Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 18-ից ի վեր, երբ Իսրայելը վերսկսել է գնդակոծությունները, Գազայում զոհվել է ավելի քան 3,7 հազար մարդ, տուժել է ավելի քան 10,7 հազարը:
Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները շարունակվել են՝ կապված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգելուց և պատանդների ազատման ամերիկյան ծրագիրն ընդունելուց հրաժարվելու հետ: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարը պաշտոնապես ավարտվել է մարտի 1-ին, սակայն ռազմական գործողությունները չեն վերսկսվել Գազայի կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը կողմերին ներգրավելու միջնորդների փորձերի պատճառով: