Ֆրանսիան, լինելով մեզ բարեկամ, ոչինչ չառաջարկեց, որ գոնե Արցախի կարգավիճակի հարցը վերջանական չփակվեր․Այվազյան

Sputnik
Մի խումբ քաղաքացիներ, «Միասին» շարժման գլխավորությամբ, բողոքի ցույց են արել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ` Ֆրանսիայի իշխանության կողմից վարվող քաղաքականության դեմ։
«2022 թվականին, երբ Պրահայում Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, Ֆրանսիան, լինելով մեզ բարեկամ, ոչինչ չառաջարկեց, որ գոնե Արցախի կարգավիճակի հարցը վերջանական չփակվեր»,-լրագրողների հետ զրույցում արձանագրել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։