Ալբանիայում Փաշինյան-Ալիև հանդիպումը բավական կառուցողական է ընթացել․Կոստանյան

Sputnik
Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ շաբաթներ առաջ Ալբանիայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը բավական կառուցողական է ընթացել։
«Երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Կարծում ենք` մոտ ապագայում հնարավոր կլինի շարունակել քննարկումներն ադրբեջանական կողմի հետ»,-հավելել է փոխարտգործնախարարը։