Եթե փողով բանակից ազատվում են, նշանակում է՝ կոռուպցիա կա․Մանուկյան

Sputnik
Ազգայի ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հետաձգվել է գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող աղմկահարույց նախագծի քննարկումը։
«Եթե փողով բանակից ազատվում են, նշանակում է՝ կոռուպցիա կա»,-նիստից հետո լրագրողներին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորի խոսքով՝ իշխանության, պետության խնդիրը բացերը լրացնելն է, ոչ թե բացերն օրինականցնելը։
«Հակառակ դեպքում եկեք մարդասպանին ասենք՝ 15 միլիոն կամ 24 միլիոն վճարի, 1 ամիս նստի»,-հավելել է Գեղամ Մանուկյանը։