Ըստ պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի՝ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ստվերային շրջանառությունը Հայաստանում աճել է 84 միլիարդ դրամով կամ 146 տոկոսով։
Դրա հետևանքով ՊԵԿ-ը թերհավաքագրել է 39 միլիարդ դրամ, ինչը 80 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Անդրադառնալով կոնկրետ ոլորտներում առկա ստվերայնությանը` ՊԵԿ-ի իրականացրած ստուգումները փաստում են, որ ամենաստվերային ոլորտներն են առևտուրը, շինարարությունը` շինանյութերը ներառյալ։
«Ստվերի կտրուկ աճին նպաստել են հենց իրենք՝ իշխանությունները»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։