ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի- Sputnik. Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշվում է, որ պատճառն այդ ճանապարհահատվածում առաջացած փլուզման վտանգն է։
«Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան-Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից նաև տեղեկացնում են, որ մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։