ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. ՌԴ Բրյանսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է ընթացքի մեջ գտնվող քաղաքացիական մեքենայի, զոհվել է մի կին, վարորդը ականապայթյունային վնասվածքներ է ստացել, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը:
«Հերթական ահաբեկչական հարձակումն է իրականացվել խաղաղ բնակիչների դեմ։ Ուկրաինայի զինված ուժերըհարվածել են Կլիմովսկի շրջանի Նովիե Յուրկովիչի և Ստարիե Յուրկովիչի գյուղերի միջև ընկած ճանապարհի վրա։Ուկրաինական FPV-դրոնների՝ ընթացքի մեջ գտնվող քաղաքացիական ավտոմեքենային նպատակաուղղված հարվածիհետևանքով, ցավոք, զոհվել է ավտոմեքենայի կին ուղևորը, վարորդը ստացել է ականապայթյունային վնասվածքներ»,-իր տելեգրամյան ալիքում գրել է Բոգոմազը:
Նշվում է, որ վնասվածքներ ստացած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:
Մարզպետը տարածաշրջանի բնակիչներին խնդրել է լինել զգոն, պահպանել անվտանգության կանոնները, քանի որ թշնամին գործում է անմարդկային՝ հարձակվելով խաղաղ քաղաքացիների վրա:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։