ԵՐԵՎԱՆ, մայիսի 25 – Sputnik. Արմավիրի մարզի Շենիկ գյուղի ջրանցքում հատնաբերվել է տղամարդու դի, տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայիսի 24-ին, ժամը 22։04-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։